09/02/2022 14:23
Արցախի ԱԺ նախագահն ու Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչը քննարկել են 2022 թվականի անելիքները
Փետրվարի 8-ին ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, տեղեկանում ենք Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։
Սերգեյ Ղազարյանը Արցախի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ պատկան գերատեսչությունների, տեղահանված արցախցիների, բարեգործական կազմակերպությունների և Սփյուռքի հետ ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներն ու 2022 թվականի համար նախանշված անելիքները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախի ԱԺ-ի կողմից Արցախի և արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։