09/02/2022 19:43
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին եղել է Վեհիբ փաշայի,Կարաբեքիրի,Դեմիրելի երազանքը․ Փաշինյանը գովաբանում է պանթուրքիստական նախագիծը․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է թուրքերի երազանքը։
Դրա մասին են երազել Վեհիբ փաշան, Կարաբեքիրը, Դեմիրելը….
Ո՞վ կպատկերացներ, որ կգա մի օր ու Հայաստանի վարչապետի աթոռին բազմած անձը ԱԺ-ում կգովաբանի այդ պանթուրքիստական նախագիծը։
Ու դա ամբողջը չէ. նա հանձնարարական է տվել աշխատանքային խումբ ձեւավորել, որը կզբաղվի այդ թուրքական երկաթուղու կառուցմամբ։
Բարի գալուստ էրմենիստա՞ն…
Հ.Գ. Ի՞նչ «հայկական խաչմերուկ»։ Դա ոտքից գլուխ «թուրքական խաչմերուկ» է»։