09/02/2022 14:15
Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք
2022-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք, հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867525 հատ և ոչնչացվել է 864059 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք: