10/02/2022 12:58
Արցախի կառավարության կազմում փոփոխություններ են կատարվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:
Երկրի ղեկավարը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ: