10/02/2022 18:07
Մարտի 1-ից կդադարեցվի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը
Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը, հայտնում է «Արցախպրեսը»՝ վկայակոչելով «Ղարաբաղ Տելեկոմ»-ին։
«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ: