Փաշինյանը ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում. Գեղամ Նազարյան

10/02/2022 14:37

Փաշինյանը ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում. Գեղամ Նազարյան


ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Ազգային ժոողովում հերթական հարց ու պատասխանը, որից հետո էլ ավելի ես համոզվում, որ նա, ով այսօր զբաղեցնում է պետության թիվ մեկ պաշտոնը՝ վարչապետի պաշտոնը, ոչ միայն չպետք է այնտեղ հայտնվեր, այլ ոչ մի տարբերակ չունի մնալ այդ պաշտոնում:

Տիեզերական, քաղաքագիտական բոլոր օրենքներին դեմ էր, որ 44-օրյա արյունալի պատերազմից հետո նա շարունակեր պաշտոնավարել: Բոլոր օրենքներին դեմ էր, որ նա եւ իր գլխավորած թիմը մասնակցեին, եւ առավել եւս առաջին տեղում հայտնվեին 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ավելին, տիեզերական, քաղաքագիտական, աստվածային բոլոր օրենքներին դեմ է, որ նա շարունակի պաշտոնավարել: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, չպետք է լիներ: Չպետք է լիներ, բայց լինում է: Չպետք է լիներ եւ պատերազմը, բայց եղավ՝ ամենածանր եւ ողբերգական հետեւանքներով: Չպետք է լիներ եւ լինի այն ամենը, ինչ լինում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց լինում է՝ կրկին մարդկանց եւ երկրի համար ամենածանր հետեւանքներով:

Վերադառնանք 2022 թվականի փետրվարի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանին: Հարց ու պատասխան, որը գալիս է մեկ անգամ եւս ապացուցելու այն, ինչի մասին արդեն նշեցի վերեւում:

Եւ այսպես. առաջին հարցը հնչում է կառավարող ուժը ներկայացնող խմբակցության կողմից եւ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստանի հասցեին հնչած վիրավորական արտահայտություններին: Հարցին պատասխանում է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը, բայց տալիս այնպիսի պատասխան, որից Բելառուսում, եւ ոչ միայն Բելառուսում կարող են եզրահանգել, որ Հայաստանը պատրաստ է կուլ տալ հերթական վիրավորանքները:

Բայց այստեղ ոչ այնքան պատասխանն է կարեւոր, այլ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի ցնորամիտ նախագահը բազմաթիվ անգամ ծաղրել է Հայաստանի վարչապետին, վիրավորել հայ ժողովրդին, բայց այդ ամենը որեւէ արձագանք ՔՊ խմբակցությունում եւ կառավարությունում չի գտել: Ալիեւին պատասխանել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բայց ոչ ՔՊ-ն եւ նրա առաջնորդը:

Միայն այս փաստը բավական է հայտարարելու համար, որ նա, ով զբաղեցնում է վարչապետի աթոռը, պետք է հեռանա: Նա, ում վիրավորել են, ծաղրել են, ու որը որեւէ կերպ չի պատասխանել, չի կարող երկիր ղեկավարել, առավել եւս իրեն վիրավորողի եւ ծաղրողի հետ բանակցություններ վարել:

Մի՞թե այս պարզ ճշմարտությունը դեռ հասու չէ բոլորին:

Մի՞թե կարող է վարչապետ աշխատել մի մարդ, որը այդպես էլ չի տարբերում, թե ինչ է միմյանց անկախությունը ճանաչելը սահմանների ճանաչումից: Իսկ եթե տարբերում է, բայց հանրությանը դիտավորյալ թյուրիմացության մեջ է գցում, սա արդեն բոլորովին այլ թեմա եւ հարց է:

Այնպիսի տպավորություն է, որ նա ցանկացած առիթ օգտագործում է ադրբեջանական կողմի տեսակետներն ու դիրքորոշումը Հայաստանում եւ աշխարհում բարձրաձայնելու համար: Եւ կրկին հարց. մի՞թե կարող է թիվ մեկ պաշտոնը զբաղեցնել մի մարդ, որի կառավարման օրոք Հայաստանի A բնակավայրը B ին կապող ճանապարհին հայտնվում է ադրբեջանական մաքսակետ եւ բենզալցակայան, այն դեպքում, երբ նույն այդ ճանապարհով ադրբեջանական ոչ նախկին, ոչ ներկա երկու բնակավայր, անգամ յայլա, միմյանց չեն կապվում:

Նա, ով հիմա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի առաջնորդի հետ, այն առաջնորդի, որը Բաքվում ռազմական հանցագործության վերաբերյալ թանգարան է բացել եւ հպարտանում է դրանում, այն մարդու հետ, որն անդադար ծաղրում է իրեն եւ սպառնում հայ ժողովրդին, ընդ որում քննարկում հումանիտար բնույթի հարցեր, այնպես, կարծես Բաքվում դեռ հայ գերիներ չկան:

Հիմա հարց. մի՞թե նա իրավունք ունի զբաղեցնել պետության թիվ մեկ աթոռը: Եւ այսքանից հետո, երբ լսում ես, որ նրանք միմյանց հետ ուղիղ շփման մեջ են, չես կարող չմտածել, որ մեր բանակի 30-ամյակի կազմավորմանը նվիրված միջոցառումը հետաձգվեց եւ այդպես էլ տեղի չունեցավ ոչ թե կորոնավիրուսի, այլ նույն այդ կապի ընթացքում տեղի ունեցած մտքերի փոխանակումից հետո: Եթե ես սխալ եմ, ապա արեք այդ միջոցառումը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն այդ հարց ու պատասխանի ժամանակ մենք համոզվեցինք, որ իրականում ոչ թե պայքար է մղվում կորոնավիրուսի դեմ, այլ ամեն ինչի, բայց ոչ այդ վիրուսի: Անհասկանալի տրամաբանությամբ մարդաշատ առեւտրի կենտրոններ, խանութներ, տրանսպորտ կարող են մուտք գործել առանց այդ տխրահռչակ QR կոդերի, իսկ թանգարան, թատրոն, սրճարան եւ ռեստորան՝ դրանցով: Ի դեպ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, փոքրիկ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 9 հազարից ավելի մարդ:

Ողբերգություն է, որ 44-օրյա արյունալի պատերազմից, Ադրբեջանի կողմից իրականացված հակամարդկային հանցագործություններից հետո Հայաստանի ԱԺ-ում թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի կողմից լսում ես հետեւյալ արտահայտությունը. «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»: Հասկանո՞ւմ եք. ստացվում է, որ դրական արձագանքը ուշանում է Բաքվի կողմից:
Ինչ վերաբերում է «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է» թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանը, ապա միայն կարող եմ ասել՝ լավ էլի, իրո՞ք, հերիք է, իրոք ամոթ է: Միայն այդ հայտարարությունից ժամեր առաջ եւ րոպեներ հետո Հայաստանում տեղի են ունեցել եւ տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք միայն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որեւէ կապ եւ առնչություն չունի:

Առուշ Առուշանյանն ապօրինաբար կալանավորված է, նույնը կարելի է ասել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մասին, նույնը՝ դատավոր Բորիս Բախշիյանի մասին: ԱԺ երեք պատգամավորներ «ժողովրդավար» Հայաստանում ապօրինաբար կալանավորված են:

Թվարկումը, հարուցված քրեական գործերի շարանն անվերջ կարող ենք թվարկել ու թվարկել: Ոչ, Հայաստանի բրենդը ժողովրդավարությունը չէ, այլ սուտը եւ կեղծիքը, նվաստացումն ու ստորացումը:

Եւ մեկ անգամ եւս ասում եմ ու պնդում՝ 44-օրյա պատերազմից հետո նա, ով այսօր դեռ վարչապետ է աշխատում, այդ շենք մտնելու որեւէ իրավունք չուներ:

Հայաստանը որեւէ հաջողության, առաջընթացի չի կարող հասնել, քանի դեռ մենք կռիվ ենք տալիս համատիեզերական եւ համամարդկային ու նաեւ քաղաքագիտական պարզ օրենքների դեմ: Հայաստանում պարտության դեմքը պետք է փոխվի Հայաստանի բրենդը այսօր պարտությունն ու նվաստացումն է, որից մենք պետք է ազատվենք: Ընդ որում, այս փաստը առաջինը պետք է հասկանան, գիտակցեն եւ իրենց առաջնորդին փոխանցեն հենց ՔՊ-ականները: Այդպես ավելի ճիշտ կլինի:

Վերջում մի հորդոր եւ խորհուրդ, երբ գիտելիքների պակասի պատճառով պնդումներ են անում, իսկ հետո համոզվում, որ սխալ են եղել, գոնե ներողություն են խնդրում, իսկ ներողություն խնդրելուց հետո անում այն, ինչ անում են ժողովրդավարական երկրներում նախագահները, վարչապետները կամ նախարարներն ու պատգամավորները:

Իսկ գիտելիքների պակասի պատճառով ձեր սխալներից մեկի հետեւանքը դարձավ չորս հազար զոհը, կործանված Շուշին ու Հադրութը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:09 Ավինյանը, Կենտրոնի թաղապետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Լոս Անջելես Այսօր, 13:03 Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան Այսօր, 12:59 Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 12:46 Թաիրովի 27-ամյա բնակիչը 62-ամյա համագյուղացու հողամասում մարիխուանա է պահել Այսօր, 12:39 Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Մաթյո Կարմոնային է հանձնել իր հավատարմագրերի պատճենը Այսօր, 12:34 Կարևորվել է Հայաստանի և Վիետնամի միջև ուղիղ չվերթերի հարցը Այսօր, 12:29 Խոսքախաղով՝ «պրիմիտիվ», արարքով՝ անպատկան և ժառանգությամբ անարժան՝ առ ոչինչ ես. Րաֆֆի Հովհաննիսյան Այսօր, 12:28 Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական Այսօր, 12:22 Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 17 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Այսօր, 12:14 Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Որքա՞ն գումար է ծախսվելու Երևանում ամանորյա տոնական ձևավորման համար (Տեսանյութ) Այսօր, 11:57 Հայաստանը Լիբանանում ռազմական կցորդ կունենա Այսօր, 11:51 Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Այսօր, 11:40 «Lada»-ն հայտնվել է ձորակում, 1 հոգի զոհվել է, 2-ը՝ վիրավորվել. ՌԴ-ից էին վերադարձել Այսօր, 11:34 «Օրենքով գող» Պզոն արդարացվել է Այսօր, 11:24 «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Այսօր, 11:16 Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան Այսօր, 11:10 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա Այսօր, 11:05 Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը․ վարորդը մահացել է Այսօր, 10:56 ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Սողոմոնյան Այսօր, 10:51 Լիլիթ Մակունցն անդրադարձել է Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը Այսօր, 10:48 Փարիզում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ Այսօր, 10:46 Երեխայի լավագույն շահի պահպանումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար. Անահիտ Մանասյանի ուղերձը Այսօր, 10:44 Ազգային պետությունը չի խրախուսում օտարերկրացիների զանգվածային ներգաղթը. «ՀայաՔվե» Այսօր, 10:33 Ուժի դիմաց միակ միջոցն հակաուժ ստեղծելն է՝ ձևավորելով ուժային նոր հավասարակշռություն Այսօր, 10:27 Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք» Այսօր, 10:24 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:20 Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հրվ. Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը. Պետդեպ Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության 19/11/2024 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց 19/11/2024 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը 19/11/2024 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել 19/11/2024 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) 19/11/2024 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 19/11/2024 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար 19/11/2024 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ 19/11/2024 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) 19/11/2024 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ)