10/02/2022 18:18
Հայաստանում նախատեսվում է կառուցել բետոնախառնիչային հանգույց՝ ժամում 135 խմ հզորությամբ
Կառավարության որոշմամբ թույլատրվել է մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվել «Սթոուն Լենդ» ՍՊԸ-ն:
Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է կառուցել բետոնախառնիչային հանգույց ժամում 135 խմ հզորությամբ, որը արտադրելու է տարբեր ապրանքանիշերի բետոն ժամանակակից տեխնոլոգիաներով, օգտագործվող նյութերի գերճշգրիտ համամասնությամբ, ավտոմատացված եղանակով։
Ծրագրի շրջանակում իրականացվող ներդրումների ընդհանուր չափը կազմում է 1.3 մլրդ դրամ, որից 619.5-ն արդեն իսկ իրականացվել է, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել ցանկով ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ` մինչև 180,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 969.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 116.6 մլն դրամ: