10/02/2022 12:38
Ադրբեջանի արտգործնախարար. Ղարաբաղում մի քանի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։
«Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։