11/02/2022 20:40
«Գազպրոմին» կոչ ենք անում լավ բիզնես-գործընկեր լինել»․ Եվրամիությունում ակնկալում են, որ ռուսական գազի մատակարարումների ծավալը կմեծանա
Եվրահանձնաժողովը հուսով է, որ «Գազպրոմը», անհրաժեշտության դեպքում, կավելացնի դեպի Եվրամիության երկրներ գազի մատակարարման ծավալը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը։
«Մատակարարումների ծավալի հարցում «Գազպրոմին» կոչ ենք անում իրեն որպես լավ բիզնես-գործընկերոջ դրսևորել և բավարարել մեր պահանջները, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել գազի մատակարարման ծավալը»,- ասել է նա։
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ դեպի Եվրամիություն ռուսական գազի մատակարարման հարցը Բրյուսելում շատ հաճախ է քննարկվում։
Նշենք, որ հունվարին Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը Ռուսաստանին մեղադրել էր Եվրոպայի գազի շուկայում լարվածություն ստեղծելու մեջ և ասել, որ Եվրոպայի գազապահեստարաններում գազի դեֆիցիտ առաջացել է «Գազպրոմի» պատճառով։ Ռուսաստանից հակադարձել էին այս հայտարարությանը։