11/02/2022 09:51
«Հրապարակ». Հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք դեռևս փետրվարի 1-ին գրել էինք, որ մոտ օրերս «Արմնյուզի» հեռարձակումն անջատվելու է, և հեռուստատեսային այս սլոթի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Ընտրություններից հետո այս հեռուստաընկերությունն ու «Քառյակ մեդիային» պատկանող մյուս լրատվամիջոցները` Tert.am կայքը և ArmNews ռադիոն, աշխատում էին խիստ պասիվ ռեժիմով:
Սեփականատերերը փորձում էին գնորդ գտնել, սակայն այդ փորձերը ձախողվել են: Երեկ «Քառյակ մեդիան» հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը:
Ցավոք սրտի, մի կայացած հեռուստաընկերություն դադարեց գործելուց, և հեռուստաեթերում մնալու են հիմնականում անճաշակ ու հանրությանը մոլորեցնող իշխանական թիվիները»։