Գեղարքունիքի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. Արման Թաթոյան

11/02/2022 10:32

Գեղարքունիքի մի շարք գյուղեր զրկվել են ջրից. մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. Արման Թաթոյան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Կութ, Սոթք գյուղեր:

Լուրջ խնդիր է շարունակում մնալ խմելու ջրի հարցը: Ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:

Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը:

Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։
Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել:

ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը:

Գեղամաբակում, օրինակ, անգամ ստիպված են 1,5 կմ և ավելի հեռավորությամբ հարևան գյուղից բերել ջուր` խմելու ու կենցաղային հարցերի համար ու այն էլ մեծ դժվարություններով` դույլով ու ոտքով, մեքենայով և այլն: Ջաղացաձորում մինչև ադրբեջանական ներխուժումները ջուր եղել է, իսկ 2021թ. մայիսից հետո բնակիչները լուրջ դժվարությունների առաջ են կանգնել:
Սոթքում ևս ջրի մեծ խնդիր կա. ջրավազանը, որից ջրագծով պետք է բերվի ջուր, գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության ներքո:

Ջաղացաձորում ադրբեջանական ներխուժումներից հետո 100 հա արոտավայր գտնվում է դիտարկման ներքո, որն անհնարին է դարձրել մարդկանց կողմից այդ տարածքների օգտագործումը։

Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ նշել են, որ ստիպված են եղել վաճառել իրենց կենդանիները կամ դրանց մի մասը, քանի որ չեն կարողանում խոտի ձմեռվա անհրաժեշտ պաշար հավաքել. եթե առաջին տարին կարողացել են ինչ-որ կերպ լուծել խնդիրը, ապա այս տարի բարդություններն ավելանալու են: Ավելին, քանի որ գարուն է մոտենում, մարդկանց անհանգստացնում են անվտանգության հարցերը, իրենց հողատարածքները մշակելու, արոտավայրերում կենդանիներին արածեցնելու անհնարինությունը:
Օրինակ` Նորաբակում մարդիկ, իրենց հաշվարկով, զրկվել են 1300 հա արոտավայրից, վարելահողից, խոտհարքից: Բացի սրանից, ևս 200 հա դարձել է անօգտագործելի. սրանք այն հողատարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական տեղակայումների հարևանությամբ, բայց մարդիկ չեն կարողանում օգտագործել, քանի որ դիտարկման տակ և կրակոցներ են արձակվում: Այսինքն` գյուղի բնակիչները զրկվել են նշված տարածքների նկատմամբ իրենց սեփականության օրինական իրավունքներից:
Այս ամենից զատ, գյուղերը դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից (հատկապես Կութ, Նորաբակ, Սոթք և մի շարք այլ գյուղեր):

Օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում ձեռք բերվեցին վկայություններ, որ գյուղերում ադրբեջանական կրակոցների ձայներ են լսում գրեթե ամեն օր։ Ինչպես նաև ադրբեջանական զինված ծառայողներն ահաբեկելու նպատակով գյուղերի ուղղությամբ արձակում են հեռահար լույսեր: Դա լուրջ անհանգստացնում է մարդկանց, քանի որ անվտանգության, կյանքի և մյուս կենսական իրավունքների մասին է խոսքը:

Կութում, Սոթքում, Նորաբակում, օրինակ, արձանագրվել են ադրբեջանական կրակոցներ, երբ մարդիկ արածեցրել են իրենց կենդանիներին։ Ավելին, բնակիչները նշել են, որ տարբեր անգամներ են լսել ինչպես են ադրբեջանական զինծառայողներն, իրենց համոզմամբ, հարբած վիճակում հայհոյում, վիճում իրար հետ ու կրակոցներ արձակում:
Այսինքն` փաստերը ցույց են տալիս, որ անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնահերթ, խորացած են սոցիալական խնդիրներն` անհնարինության վերածելով մարդկանց կյանքը:

Հանդիպումների ժամանակ բարձրացվել են նաև անհատական հարցեր, որոնք ըստ Պաշտպանի իրավասության` ընթացք կտրվեն։
Այս այցերի ընթացքում տեղում ուսումնասիրվել են Մարդդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրացված հարցերը և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում ստացված տվյալները։

Խախտումների վերացման իրական լուծումն ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով:

Սա պարզապես կենսական հարց է:

Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:03 Մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշում․ ԱՆ Այսօր, 12:52 Ալլա Պուգաչովան երգ ուներ՝ «Нас бьют мы летаем», Նիկոլը ռեմիքս արեց՝ «нас бьют мы балтаем». Աշոտյանը՝ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի մասին Այսօր, 12:49 Աշոտյանի խափանման միջոցի ընտրության հարցը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան վկաներ կհասցնեն հարցաքննել. Փաստաբան Այսօր, 12:44 Պետրոս Ղազարյանը ստում էր ուղիղ եթերում, ինձ 5 տարի չեն հրավիրել եթեր. Արմեն Աշոտյան Այսօր, 12:33 Քննարկումների ընթացքում հնչում են թեկնածուների անուններ. երբ որոշում լինի, պաշտոնապես կհայտարարենք. Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի թեկնածուի մասին Այսօր, 12:29 Էսկալացիայի վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:27 Այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպե՞ս խուսափել այդ անդառնալի աղետից. Վարդան Օսկանյան Այսօր, 12:22 Տիգրանաշենի մասին խոսակցությունները սպասարկում են արտաքին տարբեր ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու Հայաստանը. Վահան Կոստանյան Այսօր, 12:19 Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար Այսօր, 12:14 ՔՊ-ական պատգամավորը վստահ չէ, որ «Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա Այսօր, 12:09 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 12:01 Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ականներն իր դեմ ստորագրահավաք կանեն Այսօր, 11:59 Քանի դեռ մենք չունենք «Խաղաղության պայմանագիր», պատերազմի ռիսկերի մասին չպետք է մոռանալ. Հովհաննիսյան Այսօր, 11:54 Թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին․ Իրանի ԱԳ նախարար Այսօր, 11:43 Խոտ-Որոտան ճանապարհին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Այսօր, 11:42 Վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:40 Նախկին նախագահներին հանդիպելը Բագրատ Սրբազանի նախաձեռնությունն է եղել, բայց ստվերային պայմանավորվածություն փնտրելը ճիշտ չէ. Մինասյան Այսօր, 11:33 Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա (Տեսանյութ) Այսօր, 11:28 Իշխանությունները խոստովանում են, որ հնարավոր է՝ վաղն էլ պատերազմ սկսվի, շատ ռեալ է այդ ամենը՝ հենց COP29-ը վերջանա. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:23 Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ Այսօր, 11:13 Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են Այսօր, 11:02 Արման Թաթոյանը գերմանացի լրագրողներին ներկայացրել է Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հանցանքները Այսօր, 10:49 ԵՊՀ աշխատակիցների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացել են 10 տոկոսով. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:38 Չաթ-օգնական «My Viva» հավելվածում․ թվային նոր գործիք՝ առցանց շփումը նախընտրողների համար Այսօր, 10:33 Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին Այսօր, 10:31 Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:30 Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալ լայնածավալ պատերազմ. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին Այսօր, 10:23 37 շաբաթական հղիի ծննդաբերությունից հետո երեխան մահացած է եղել Այսօր, 10:16 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 10:12 Աղավնաձորի խաչմերուկում բախվել են BMW-ն և VAZ-ը. BMW-ում հրդեհ է բռնկվել․ կա երեք վիրավոր Այսօր, 10:08 «Փաստ». Եթե «հայի հետին խելքն առաջ բերված» լիներ, ապա երկիրն ու ժողովրդին աղետի մատնածները չէին վերարտադրվի որպես իշխանություն Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Գյուղերում կենցաղային կյանքի բարելավման մասով պետությունը բացարձակ ոչինչ չի արել. Փաշինյանը կրկին խաբել է Այսօր, 10:02 «Հրապարակ». Կապանի ՔՊ տարածքային խորհրդի նախկին ղեկավար Նարեկ Դավթյանն ազատվել է պաշտոնից Այսօր, 10:00 «Փաստ». Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի, բռնի տեղահանված արցախցիների համար Արցախի թեման փակված չէ Այսօր, 09:59 «Հրապարակ». Շարժման ակտիվիստներն ակնկալում են, որ ավելի շատ մարդ կմիանա իրենց Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններին Այսօր, 09:49 «Փաստ». Ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների խորտակման հերթը գերմանական կապիտալինն է Այսօր, 09:45 «Հրապարակ». Եռաբլուրում գտնվելու պահին Արցախի ԱԺ նախկին նախագահին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել Այսօր, 09:43 «Փաստ». Մեծամասամբ «փաշինյանական» դարձած ՍԴ-ն դրել է Փաշինյանի ցանկության հիմքը, որը բխում է Ադրբեջանի պահանջներից Այսօր, 09:42 «Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի կանխիկ գումարը տարվա սկզբում կազմել է 30 հազար դրա՞մ Այսօր, 09:36 «Հրապարակ». Կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն արցախցիների կուտակած կենսաթոշակները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին Այսօր, 09:32 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Այսօր, 01:19 Սրբազանն այսօր քանդեց դավաճանի հիմնական ամրոցը․ Ճշմարտությունը ներխուժեց Հանրային հեռուստաընկերություն ու գրավեց եթերը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 00:36 «Հայկի ժառանգները գալու են քո հետևից, չարիքի իշխանությունը վերջ է գտնելու»․ Հ1-ի եթերում Սրբազանը դիմեց Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանի ուղերձը ժողովրդին՝ Հ1-ի ուղիղ եթերում 02/10/2024 22:19 Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել աշխարհում խաղաղության համար 02/10/2024 22:08 «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 02/10/2024 21:52 Հարցազրույցների ժամանակն անցել է, մեր պահանջը ուղիղ եթերում ուղերձն է․ Սրբազանն արձագանքեց Հ1-ին (Տեսանյութ) 02/10/2024 21:38 Հ1-ից հայտարարել են՝ պատրաստ են ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Սրբազանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին 02/10/2024 21:23 Դենիս Մացուևը և ընկերները հրավիրում են Դվին Մյուզիք Հոլլ 02/10/2024 21:08 Իսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր Արևելքից 02/10/2024 20:52 Գիտենք, որ այս խամաճիկը բոլորիդ ձեռնտու է, բայց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման վայր չէ, մեզ համար գոյություն ունի մեկ շահ՝ Հայոց շահը․ Բագրատ Սրբազանը՝ միջազգային հանրությանը 02/10/2024 20:34 Գործել, գործել և միայն գործել՝ ազատվելու համար այս չարիքից․ Բագրատ Սրբազան 02/10/2024 20:21 Սթափվել է պետք, մատն ինքնաոչնչացման կոճակից հեռացնել․ Կարեն Բեքարյան (Տեսանյութ) 02/10/2024 20:05 Միայն Հրայր Թովմասյանն է դեմ եղել Անկախության հռչակագրից հրաժարվելու ՍԴ-ի որոշմանը․ Էդգար Ղազարյան (Տեսանյութ) 02/10/2024 19:50 Պաղեստինի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին 02/10/2024 19:37 «Արցախը «պարան» չէ մեր վզին, Արցախը մեր Սրբազան Հայրենիքն է․ Դանիելյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 02/10/2024 19:22 Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ 02/10/2024 19:14 Հայտնի են Հայաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարները 02/10/2024 18:58 Թումանյան փողոցը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու 02/10/2024 18:43 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոնօրհնեքի կնքահայր Սամվել Կարապետյանին ընծայեց Մյուռոնօրհնության սափորի նմուշը 02/10/2024 18:33 Իրանի նախագահը կայցելի Կատար 02/10/2024 18:23 44-օրյա պատերազմի սցենարը Հայաստանում չի գրվել, բայց Հայաստանից շատ մարդիկ այդ սցենարում եղել են․ Փաշինյան 02/10/2024 18:15 Ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո է. եթե երկիրը կապիտուլացված է, բա դուք ի՞նչ գործ ունենք այստեղ. Փաշինյանը՝ Դանիելյանին (Տեսանյութ) 02/10/2024 18:04 Հրազդան քաղաքում է վեր խոյանում «Շահ ղուտուրան»՝ պարսից շահին «կոտրած» Մաքրավանքը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 02/10/2024 17:55 «Ուզում եք թոկ փաթաթել Հայաստանի վզին»․ Փաշինյանը՝ արցախցիների վերադարձի մասին 02/10/2024 17:43 Բոլորս պետք է գանք այն եզրակացության, որ «Ակադեմիական քաղաքը» լավ ու անհրաժեշտ ծրագիր է. Փաշինյան (Տեսանյութ) 02/10/2024 17:35 Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆինանսների նախարարին․ հաջորդ տարվա բյուջեն են քննարկել 02/10/2024 17:27 Իզուր մոտեցաք ամբիոնին, ես ձեզ հարց չէի ուղղել. եթե ձեզ հարց չեն տալիս` մի պատասխանեք. Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 02/10/2024 17:19 Ուժային կառույցների կողմից առանց հիմնավորման հայտարարություններ անելը խախտում է պետության առաջնային պարտականությունը՝ աջակցել խաղաղ հավաքների ազատությանը և պաշտպանել այն 02/10/2024 17:11 Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, բալանսավորված արտաքին քաղաքականություն է. Փաշինյան (Տեսանյութ) 02/10/2024 16:58 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 02/10/2024 16:55 ՆԳ նախարարի տեղակալները հետևել են քրեական ոստիկանների պետական ամփոփիչ ատեստավորմանը 02/10/2024 16:45 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 02/10/2024 16:35 Գագիկ Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ ատելություն, խտրականություն, թշնամանք քարոզելու համար 02/10/2024 16:25 ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը 02/10/2024 16:16 Գրիգոր Մինասյանն ազատվեց պաշտոնից 02/10/2024 16:14 Ջերմուկի մոտակայքում էտման աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին մահացել է 02/10/2024 16:11 Ոստիկանները 32-ամյա սիսիանցու մեքենան կանգնեցրել են ապօրինի փայտանյութ տեղափոխելու համար, հետո պարզվել է` նաև վարորդական իրավունքի վկայական չունի 02/10/2024 16:07 Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում. Քրիստինե Վարդանյան 02/10/2024 15:54 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». Ալիև 02/10/2024 15:46 Մի քանի տրիլիոն դոլար ծախսեց ԱՄՆ-ն, բայց պարտվեց. հիմա էլ Ուկրաինայում է պարտվում. Խաչիկյան (Տեսանյութ) 02/10/2024 15:39 «Lada»-ն հայտնվել է առվակում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց 02/10/2024 15:30 Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված շուրջ 215մլն. ՀՀ դրամ վնաս վերականգնվել է 02/10/2024 15:21 Ավարտվել է Օձունի խաչմերուկի հիմնանորոգումը 02/10/2024 15:17 Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մշակվում է քաղաքական մակարդակով. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ 02/10/2024 15:07 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին արգելվել է մուտք գործել Իսրայել 02/10/2024 15:03 Արմեն Գրիգորյանն ու Պատրիկ Պրայորը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու արտատարածաշրջանային անվտանգային միջավայրի հարցեր 02/10/2024 14:52 «Գորիս» ՔԿՀ հանձնուքի միջոցով փորձ է արվել դատապարտյալներից մեկին փոխանցել մեծ քանակությամբ արգելված իրեր 02/10/2024 14:44 Հայ հասարակության մեջ ահռելի հիասթափություն կա Ռուսաստանի նկատմամբ. հիմա մտածում են՝ ինչո՞ւ ամբողջությամբ չկապվենք ԵՄ-ի հետ. Արարատ Միրզոյան 02/10/2024 14:41 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում 02/10/2024 14:29 Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի շատ պատճառներ. Արարատ Միրզոյան 02/10/2024 14:27 Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերը 02/10/2024 14:12 Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է բոլոր թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան 02/10/2024 14:08 Արարատում «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակներին և գլխիվայր հայտնվել դաշտում 02/10/2024 13:53 Պետք է ավելի զգույշ լինել, դա հասարակ հարց չէ. Արարատ Միրզոյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 02/10/2024 13:52 Վայոց ձորում ծառը կտրելու ժամանակ դրա մի հատվածն ընկել է տղամարդու վրա. մահացել է 02/10/2024 13:47 ԱԱԾ-ն հորդորում է այսօր կայանալիք հավաքին զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու և այլ տեսակի կոչեր հնչեցնելուց 02/10/2024 13:39 Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել․ չստանալով գումարը` ծեծել են 02/10/2024 13:23 Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը