12/02/2022 10:55
Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:
Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Պատվիրակությունը Իրանում կգտնվի փետրվարի 20-22-ը: