12/02/2022 15:05
Արցախը կողմ է, որ 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծվի, բայց «ճիշտ ձևով, ոչ թե շահարկումների» (Տեսանյութ)
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ քննվի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները:
«Ուշ թե շուտ, մենք բոլոր հարցերի պատասխանը կունենաք: Իհարկե, ցանկացած պատերազմ անհրաժեշտ է, որպեսզի վերլուծվի, բայց ճիշտ ձևով, ոչ թե շահարկումների», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Բաբայանը նշեց, թե Արցախը կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, բայց կարծում են, որ ցանկացած հանձնաժողով պետք է պրոֆեսիոնալ ձևով մոտենա հարցին:
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով են ստեղծել։
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:
Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: