12/02/2022 09:25
«Հրապարակ». Արմեն Գևորգյանը խորհրդարանում պասիվ է՝ հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր է և Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, իրեն շատ պասիվ է պահում խորհրդարանում` հարցազրույցներ չի տալիս, ելույթներ գրեթե չի ունենում, երեկ էլ դատական համակարգի խնդիրների թեմայով Արամ Վարդևանյանի` ԱԺ-ում կազմակերպած քննարկմանը լուռ նստել էր մի անկյունում և միայն վերջում մի առարկություն հայտնեց Ռուբեն Վարդազարյանի մտքերին։ Երբ փորձեցինք հարցազրույց վերցնել, մերժեց, խնդրեցինք պարզաբանել, թե ինչու է պասիվ։
«Ես շատ ակտիվ եմ ու շատ աշխատում եմ, ոնց որ Վարդազարյանն է ասում՝ որ ցույց չենք տալիս, չենք խոսում, դա չի նշանակում, որ պասիվ ենք»։ Հիշեցրինք` մամուլը գրել էր, որ ինքը խնդիրներ ունի խմբակցության ներսում, թիմի հետ, նաև՝ Քոչարյանի հետ, ինչին արձագանքեց․ «Մամուլը շատ բան կարա գրի»։ Ի դեպ, Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելուն դեմ հանդես եկողների թևից էր, նաև նրա պնդմամբ է ընդդիմությունը հրաժարվել այդ գործընթացին մասնակցելուց` ՔՊ-ին լուրջ «նվեր» անելով»։