12/02/2022 18:10
Հայաստանի գեղասահքի պարային զույգը՝ Պեկին-2022-ում
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 8-րդ մրցումային օրը մեկնարկել է գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագիրը:
Հայաստանի պարային զույգը՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես էին գալիս երրորդ ենթախմբում, կարճ ծրագրում վաստակել են 65.87 միավոր:
Վերջնական արդյունքը պարզ կլինի կարճ ծրագրի բոլոր զույգերի ելույթներից հետո: Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կունենա 23 մասնակցից 20-ը:
Նշենք, որ 16-ամյա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունի գեղասահք սպորտաձևում: