12/02/2022 19:30
Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը Պեկինի Օլիմպիական խաղերում հաղթահարեցին որակավորման փուլը
Պեկինում ընթացող 24-րդ Ձմեռային Օլմպիական խաղերում պայքարի դուրս եկած Հայաստանի պարային զույգը՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրուքս Սենեկալը, հաղթահարեց գեղասահքի կարճ ծրագրի որակավորման փուլը և փետրվարի 14-ին կմասնակցի ազատ ծրագրին:
Չինաստանի մայրաքաղաքում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 8-րդ մեդալային օրը գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագրին մասնակցել է 23 զույգ:
Հայաստանը ներկակացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը անթերի է կատարել կարճ ծրագիրը: Մրցավարները Հայաստանի զույգին 65. 87 միավոր են տվել, որից 35.57 միավորը՝ տեխնիկայի համար, 30.30-ը՝ ստեղծագործական աշխատանքի:
Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 19-րդն են:
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել 20 պարային զույգ: Ամենաբարձր միավորները վաստակել են Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս- Գիյոմ Սիզերոնը՝ 90.83 միավոր: