14/02/2022 11:27
Կարող ես ստեղծել համակարգեր, սակայն դրանց հիմքում պետք է լինեն մարդիկ, մարդակենտրոնությունը. Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ Լինդսի Ֆորբս (Տեսանյութ)
Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Լինդսի Ֆորբսն առևտրային և ներդրումային բանկինգի ոլորտում է արդեն 35 տարի: Հարցազրույցի ընթացքում Լ. Ֆորբսը ներկայացնում է իր տեսակետը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման, կորպորատիվ կառավարման և այլ հարցերի շուրջ:
«Կարող ես ստեղծել համակարգեր, սակայն դրանց հիմքում պետք է լինեն մարդիկ, մարդակենտրոնությունը և ճիշտ արժեքները: Ընկերությունը պետք է լինի կայուն, սակայն ճկուն մտածելակերպով», - ասում է Լինդսի Ֆորբսը: