14/02/2022 16:53
Հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին, ՀՀ քաղաքացիներին կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուկրաինական զարգացումներին առնչվող ԶԼՄ-ների հարցի պատասխանը։
«Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ», - նշված է հաղորդագրության մեջ։