14/02/2022 12:54
Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է. ԱԻՆ պաշտոնյա (Տեսանյութ)
Եթե շատ հին մի կառույցից մի քանի քար է թափվել, դեռ չի նշանակում, որ փլուզում է, ԱԻՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը՝ անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։
«Հետցնցում արդեն կա։ Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է», - ասաց Սոս Մարգարյանը՝ նշելով, թե հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։
Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։