15/02/2022 17:39
Արցախի Այգեստան համայնքի բնակչին գերեվարելու և նրան բռնության ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է վարույթ․ Արցախի ՔԿ
2021 թվականի դեկտեմբերի 29-ին Արցախի Այգեստան համայնքի բնակչին գերեվարելու և նրան բռնության ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ, հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ Ա.Վ.-ի կողմից նույն շրջանի Վարդաձոր համայնքից դեպի Ասկերան քաղաք ոտքով ճանապարվելու և նույն շրջանի Նախիջևանիկ համայնքի ճանապարհը շփոթելու արդյունքում ժամանակավորապես՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարվելու և մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով պարբերաբար դիտավորությամբ Ա.Վ.-ին բռնության ենթարկելու՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածեր հասցնելու, ֆիզիկական և հոգեկան տառապանք, ինչպես նաև առողջության վնաս պատճառելու Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում: