Ինքնաբուժում․ ինչո՞վ է այն վտանգավոր և ինչու՞ է պետք ճիշտ ժամանակին դիմել բժշկին

15/02/2022 17:00

Ինքնաբուժում․ ինչո՞վ է այն վտանգավոր և ինչու՞ է պետք ճիշտ ժամանակին դիմել բժշկին


Հայերը, մաղթանքներ հղելիս, որպես կանոն, առաջինն առողջություն են մաղթում միմյանց, հաճախ նշում՝ առողջությունն ամենաթանկն է։ Իրականում այդպես է. առողջությունը կյանքի որակ է թելադրում, և տրամաբանական է ու օրինաչափ, որ առողջությունը խաթարվելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի՝ մասնագետի օգնությանը։ Հենց պրոֆեսիոնալ ու ճիշտ մոտեցման շնորհիվ է հնարավոր իսկապես բուժել հիվանդությունը, խուսափել բարդություններից ու հետևանքներից, որոնք երբեմն շատ ծանր են լինում։

Հատկապես ժամանակակից հասարակությունն այս փաստը շատ լավ գիտակցում է, սակայն նույն այդ հասարակության անդամները միշտ չէ, որ ճիշտ ժամանակին են դիմում մասնագետին․ հաճախ փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, այս կամ այն դեղահաբի օգնությամբ թեթևացնել ցավը և կրկին զբաղվել առօրյա հոգսերով, որոնք քիչ չեն։ 

Բժշկին ժամանակին չդիմելու պատճառներն, իհարկե, շատ են։ Հայաստանում սոցիալական գործոնն ամենամեծ դերն է խաղում։ Մարդիկ, ցավոք, քիչ են վստահում առողջության առաջնային պահպանման օղակներին՝ պոլիկլինիկաներին, որոնք անվճար բուժօգնություն են տրամադրում և ցանկանում են մասնավոր հիմունքներով՝ «ծանոթ», «փորձված» բժշկի մոտ բուժվել, իսկ դա բոլորի համար չէ, որ մատչելի է։

Խնդիրներ ավելացան նաև կորոնավիրուսային համավարակի բռնկումից անմիջապես հետո․ բուժհաստատությունները գերծանրաբեռնվեցին, շատերը վերապրոֆիլավորվեցին՝ Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար, ամեն օր հերթեր են նաև պոլիկլինիկաներում, և Քովիդով վարակվելու վտանգն ակամայից մեծանում է․․․ Այս և այլ գործոններ դրդում են մարդկանց՝ ոչ շատ ծանր դեպքերում խուսափել բուժհաստատություն այցելելուց, զբաղվել ինքնաբուժությամբ, իսկ դրա հետևանքները, ցավոք, երբեմն անդառնալի են լինում։

Ինչու՞ չի կարելի նույնիսկ ամենապարզ դեղամիջոցներն ընդունել՝ առանց բժշկի ցուցումների։ 

«Ինքն իրեն» դեղամիջոցներ նշանակելը մի շարք վտանգներով է հղի։ Վերջին շրջանում հատկապես հակաբիոտիկների լայն կիրառումը հանգեցրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության. շատ միկրոօրգանիզմներ, բակտերիաներ ժամանակակից հակաբիոտիկների նկատմամբ «դիմակայուն» են դարձել, և այն ժամանակ, երբ հակաբիոտիկների կիրառումն իսկապես անհրաժեշտ է, դրանք անարդյունավետ են դառնում։

Մարդիկ չեն ընկալում՝ շնչառական հիվանդությունների, սուր շնչառական վարակների կամ, ինչպես ընդունված է ասել, «մրսածության» առաջացման պատճառ հանդիսացող վիրուսների վրա հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն թողնում, իսկ ահա աղիքների միկրոֆլորայում առկա բակտերիաների վրա, որոնք ապահովում են օրգանիզմի իմունային պաշտպանությունը, թողնում են։ Այսպիսով, մտայնություն է, թե սովորական հարբուխն ու մրսածությունը հնարավոր է արագ «բուժել» հակաբիոտիկներով․ դա իրականում վնասում է օրգանիզմը, թուլացնում իմունիտետը, նպաստում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությանը։ 

Հակաբիոտիկներից բացի, մարդիկ, առանց բժշկի ցուցումի, տարատեսակ դեղամիջոցներ են ընդունում նաև մարմնի այս կամ այն հատվածում ցավի ժամանակ։ Ցավազրկողները միշտ չէ, որ օգուտ են բերում։ Փորացավի պատճառ կարող է լինել, օրինակ, որդանման ելունի (կույր աղիք) բորբոքումը կամ արտարգանդային հղիությունը, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում։ Ցավազրկելով օրգանիզմը՝ հիվանդն այսպիսով ամակայից բարդացնում է հիվանդության, խնդրի ճիշտ ու ժամանակին ախտորոշումը, ըստ այդմ նաև՝ ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքը։

Սրտի աշխատանքը կարգավորող դեղամիջոցները («սրտի կաթիլներ») ինքնուրույն, առանց բժշկի ցուցումի ընդունելը նույնպես լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Սրտի վատ աշխատանքը կամ նոպան կարող է սրտամկանի ինֆարկտով պայմանավորված լինել։ Միայն կաթիլների օգնությանը դիմելով՝ հիվանդն այս դեպքում էլ ակամայից ձգձգում է ճիշտ ախտորոշումն ու անհրաժեշտ բուժումը։

Հազի դեմ բազմաթիվ դեղահաբեր ու դեղամիջոցներ կան, որոնք ազատ վաճառվում են դեղատներում։ Սովորական հազի դեպքում միշտ և բոլորը չէ, որ դիմում են բժշկի․ փորձում են այն թեթևացնել հաբերով, խորխաբեր միջոցներով։ Իրականում հազը կարող է ոչ թե սովորական մրսածությամբ կամ կոկորդի բորբոքմամբ պայմանավորված լինել, այլ բազմաթիվ այլ պատճառներով, օրինակ՝ քրոնիկ սրտային անբավարարություն, առիթմիա, ալերգիկ ռեակցիա։ Հազը կարող է նաև նեյրոգեն բնույթ կրել։ Այս բոլոր դեպքերում ամենասովորական թվացող հազը ընդամենը ախտանիշ է, իսկ խորխաբեր, հազը կանգնեցնող հաբերը զուտ ժամանակավորապես կքողարկեն այն, երբեմն նույնիսկ՝ վնաս կհասցնեն օրգանիզմին։

Բոլորը, որպես կանոն, տարրական գիտելիքներ ունեն մարդու օրգանիզմի առանձնահատկությունների, անատոմայի, ֆիզիոլոգիայի մասին, բայց այդ գիտելիքները բավարար չեն՝ ճիշտ ախտորոշելու հիվանդությունը, հասկանալու դրա պատճառը կամ կանխատեսելու հիվանդության ընթացքն ու հնարավոր բարդությունները։ Առանց ախտաբանական ֆիզիոլոգիայի, ֆարմոկոլոգիայի՝ դեղագիտության, կենսաքիմիայի բնագավառներում անհրաժեշտ գիտելիքների՝ հնարավոր չէ ախտորոշել հիվանդությունը, ճիշտ բուժում նշանակել դրան։ Երբեմն նույնիսկ փորձառու բժիշկն է ստիպված լինում բարդ դիֆերենցիալ ախտորոշում անցկացնել՝ հայտնաբերելու համար պաթոլոգիան և նշանակելու ճիշտ, հիմնավոր բուժում։ Ուստի անհրաժեշտ գիտելիքների բացակայությունն ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքում ամենավատ ելքին կարող է հանգեցնել։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան