15/02/2022 15:25
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մասնակցության ցուցանիշներն՝ ըստ մարզերի և Երևանի
ՀՀ 9 մարզերում և Երևանում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի առաջին` մարզային փուլը, որին արդեն իսկ 1526 անձ է մասնակցել:
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Երևանը՝ 512 հոգի, երկրորդ տեղում Լոռու մարզն է՝ 180 մասնակից, իսկ երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 148 մասնակից:
Ընթացքի մեջ են միայն ՀՀ Արարատի մարզի և Արցախի Հանրապետության առաջին փուլի մրցումները, որոնք կավարտվեն մինչև փետրվարի 24-ը:
Մասնակցության ցուցանիշները՝ ըստ մարզերի և Երևանի.
- Երևան՝ 512 մասնակից,
- Լոռու մարզ՝ 180,
- Գեղարքունիք՝ 148,
- Սյունիք՝ 123,
- Շիրակ՝ 117,
- Տավուշ՝ 110,
- Կոտայք՝ 108
- Արմավիր՝ 95,
- Վայոց ձոր՝ 90,
- Արագածոտն՝ 43:
Հիշեցնենք՝ մրցումներն անցկացվում են տարիքային երկու խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 18-ից 35 տարեկան կանայք և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ:
Երկրորդ՝ եզրափակիչ փուլի մրցաշարն անցկացվելու է մարտի 12-ից 13-ը ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) նաև կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: