16/02/2022 20:13
Լավրովը հաստատել է իր մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական համաժողովին
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը հաստատել է, որ մասնակցելու է մարտի 11-ից 13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրավիճակը, Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է խնդիրը կարգավորելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի գործադրումը և վերահաստատել, որ Թուրքիան պատրաստ է իր հարկի տակ «ռուս-ուկրաինական հանդիպումներ» կազմակերպել»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ մասնակցելու է մարտի 11-ից 13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, ինչպես նաև Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» հանդիպմանը։