16/02/2022 11:43
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, արձանագրվել է 1 մահ
Փետրվարի 15-ին Արցախում կատարվել է 457 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 180 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ են վարակվել: Գրանցվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 52 բուժառու:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: