16/02/2022 21:43
Թուրքիայի ԱԳ նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր կորոնավիրուսի իմ թեստը դրական արդյունք է տվել: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև ընթացք ունի: Շարունակելու եմ հեռավար աշխատել»,- գրել է նա:
Փետրվարի 5-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր հայտարարել, որ ինքն ու կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ էրդողանն արդեն ապաքինվել է և միջազգային այցեր է կատարում։