16/02/2022 21:34
Շվեյցարիայում չեղարկում են հակակորոնավիրուսային սահմանափակումները․ ռեստորաններ և հանրային վայրեր կարելի է այցելել առանց հավաստագրերի
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ փետրվարի 17-ից չեղարկելու է համավարակի տարածումը կանխելու նպատակով գործող սահմանափակումների մեծ մասը։
Դիմակներ կրելու, ինչպես նաև խանութներ, ռեստորաններ, մշակութային հաստատություններ և հանրային այլ վայրեր այցելելիս պատվաստման մասին վկայող հավաստագրեր ներկայացնելու պահանջները չեն գործի։
Համաձայն երկրի կառավարության տարածած հաղորդագրության՝ համաճարակային իրավիճակում նկատելի դրական տեղաշարժ կա, չնայած վարակի տարածման տեմպերին, կոլեկտիվ իմունիտետը բարձր է, փոքր է հավանականությունը, որ առողջապահության համակարգը կծանրաբեռնվի։