16/02/2022 13:23
Օմիկրոն շտամից երեխաների մոտ կարող է առաջանալ «կեղծ կրուպ». Ի՞նչ անել և ինչպե՞ս պաշտպանվել
Մանկաբույժ Նարինե Թորոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է`օմիկրոն շտամը երեխաների մոտ հիմնականում դրսևորվում է վերին շնչուղիների բորբոքմամբ, կարող է առաջանալ սուր լարինգոտրախեիտ (կեղծ կրուպ):
Մինչև երեք տարեկան երեխաների մոտ առավել հաճախ է ախտորոշվում կոկորդաբորբ՝ երեխաների կոկորդի կառուցվածքի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված:
Պետք է դիմել մասնագետի, երբ նկատվում են՝
- Նոպայաձև չոր հազ
- Քիթշրթունքային եռանկյունում նկատվում են կապույտ երանգներ
- Երբ որոշակի հեռավորությունից լսելի է երեխայի շնչառությունը (դժվարաշնչություն)
- Ախորժակի բացակայություն
- Վերոնշյալ ախտանիշները պարտադիր չէ, որ ուղեկցվեն բարձր ջերմությամբ
Ինչպես ամրացնել երեխայի իմունիտետը
- Օմիկրոնի բացիլները մաշկի վրա ապրում են մինչև 21 ժամ, հետևաբար կարևոր է հետևել, որ երեխաները օրը մի քանի անգամ լվանան ձեռքերը
- Երեխաների ճաշացանկում ներառել վիտամիններով, սպիտակուցներով հարուստ սնունդ, բացառել քաղցր-գազավորված հյութերը
- Շատ կարևոր է օրվա ընթացքում զբոսնելը, ինչպես նաև սենյակը պարբերաբար օդափոխելը
- Իմունային համակարգի անփոխարինելի գործընկերը ֆիզիկական ակտիվությունն է
- Մասնագետը խրախուսում է նաև գրիպի դեմ պատվաստումը, որ պաշտպանում է նաև օմիկրոնից (6 ամսականից բարձր տարիքի երեխաներին թույլատրելի է գրիպի դեմ պատվաստումները)
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։