16/02/2022 15:30
Ի՞նչ է պետք իմանալ վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս. կարևոր խորհուրդներ
Օրթոպեդ-վնասվածքաբան Ջանիբեկ Աստեյանը Aysor.am-ի հետ զրույցում նեկայացնում է՝ ինչպես օգնել տուժածին վնասվածքների դեպքում
- Զանգահարել շտապօգնություն
- Վնասված վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով (փայտ, տախտակ)
- Տեղադրել սառը թրջոց կամ սառույց
-
Տուժածին տալ ցավազրող միջոց ըստ հնարավարության մինչև շտապօգնության գալը
Ինչպես չվնասել - Չփորձել ուղղել դեֆորմացիան (դուրս ցցված ոսկորները)
- Վնասված հատվածը չտաքացնել, չդնել սպիրտային թրջոցներ
- Չփորձել հեռացնել հագուստը
Ինչ անել արյունահոսության դեպքում
- Թույլ արյունահոսության դեպքում վերքի վրա դնել ճնշող վիրակապ
- Առատ արյունահոսության դեպքում դնել լարան վերքից բարձր
- Նախաբազկի և սրունքի վրա լարան դնել չի կարելի
- Ձեռքի դեպքում լարանը պետք է դնել բազուկի վրա
- Ոտքի դեպքում՝ ազդրի վրա
Ձմռանը լարանը կարելի է թողնել մինչև մեկուկես ժամ, ամռանը՝ մինչև 2 ժամ: Պետք է թուլացնել լարանը 30 վայրկյանից մեկ րոպե, ապա նորից կապել:
Ինչպես մշակել վերքը
Քիչ վտանգավոր են համարվում 2.5 սմ-ից ոչ մեծ վերքերը
- Վերքի մեջ չլցնել սուրճ, շաքարավազ, նմանատիպ այլ միջոցներ
- Վերքը ծածկել թանզիֆով (բինտ) կամ մանրէազերծ վիրակապով
- Սպիրտային հիմքով նյութերը չի կարելի լցնել անմիջապես վերքի վրա, դրանցով կարելի է մշակել վերքի շուրջը
Վտանգավոր վերքերի դեպքում եթե վիիրակապը ներծծվում է արյունով, չի կարելի հեռացնել այն՝ չխթանելու համար արյունահոսությունը: Հին վիրակապի վրա պետք է դնել նորը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։