17/02/2022 15:20
Միջազգային երկու հավաստագիր․ Ֆիլիպ Մորրիսը 2022-ին էլ բարձր է պահում բիզնես մշակույթի նշաձողը
Արդեն չորրորդ տարին է, ինչ Ֆիլիպ Մորրիս Արմենիան Հայաստանում արժանացել է «Լավագույն գործատու» հավաստագրի։ Բացի այդ, 2022-ին ընկերությունը միակը Հայաստանում ստացել է «Հավասար վարձատրության» հավաստագիրը։ Միջազգային հեղինակավոր կառույցների կողմից տրված այս հավաստագրերն ապացուցում են, որ ընկերությունը հավատարիմ է իր՝ հասարակության հետ արժեքներ ստեղծելու ու մարտահրավերները կիսելու աշխատելաոճին։ Այն մասին՝ ինչպես է հնարավոր բարձր պահել բիզնես մշակույթի նշաձողը, կարդացեք հոդվածում։
Համավարակ, գլոբալ տաքացում, տնտեսական անկայունություն․ ժամանակակից աշխարհը լի է մարտահրավերներով։ Ակնհայտ է, որ կառավարությունները միայնակ չեն կարող առերեսել այս մարտահրավերները. աշխարհն այլևս այլ է։ Առավել քան երբեք անխուսափելի է դառնում բիզնես – հասարակություն - պետություն փոխգործակցության ուժեղացումը, ինչը ավելի լավ ապագա ստեղծելու միակ տարբերակն ու նախապայմանն է։ Այս համատեքստում էլ ավելի մեծ պատասխանատվություն է դրվում բիզնեսի վրա․ հարկ վճարելուց ու թափանցիկ աշխատանքից բացի լուծել հասարակական խնդիրներ, ստեղծել ընդհանուր արժեքներ։ Միջազգային ընկերությունների համեստ քանակ ունեցող Հայաստանի համար հաջողության նման պատմություններն ու նախադեպերը կարևոր են, ուստի առողջ ու ներառական բիզնես միջավայր ձևավորելու տեսանկյունից իմաստ ունի հաշվի առնել ու կիրառել միջազգային ընկերությունների փորձն ու մոտեցումները։
Լինելով միջազգային խոշորագույն ընկերության մի մաս՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիան հայաստանյան բիզնես մշակույթը հարստացնում է թափանցիկ բիզնես քաղաքականության, ներառական ու հավասարակշռված աշխատանքային միջավայր ապահովելու, հայ հասարակության խնդիրներին արձագանքելու հաջողված փորձով։
«Ընկերությունները չեն փոխում աշխարհը․ դա անում են մարդիկ», - այս նշանաբանը ոսկե թելի պես հանդիպում է ընկերության մասին պատմող բազմաթիվ նյութերի մեջ։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՏՈՒ՝ ԱՐԴԵՆ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ
Ներկայումս Ֆիլիպ Մորրիսը հեղափոխում է ծխախոտային արդյունաբերությունը՝ լինելով տարբեր ոլորտներում գործող բազմաթիվ այլ ընկերություններից մեկը, որոնք ձգտում են փոխակերպման։ Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում Ֆիլիպ Մորրիս Արմենիան արժանանում է «Լավագույն գործատու»` Top Employer հավաստագրին։ Սա նկատելի ձեռքբերում է՝ հաշվի առնելով հավաստագրման բարդ ու համապարփակ գործընթացը։ Հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ․ տաղանդների կառավարման ոլորտում առաջադեմ փորձի կիրառում՝ ներառյալ աշխատանքի ընդունելու, ուսուցման ու մասնագիտական զարգացման, կարիերայի ու առաջխաղացման կառավարումը, աշխատակիցների վարձատրությունն ու արտոնությունների ծրագիրը և, իհարկե, ընկերության՝ ներգրավվածության ու բազմազանության սկզբունքների վրա հիմնված ներքին մշակույթը։ «Լավագույն գործատուի» հավաստագրումը վկայում է այն մասին, որ հավաստագիրը ստացած ցանկացած ընկերություն կիրառում է տաղանդների հետ աշխատելու լավագույն փորձը՝ միևնույն ժամանակ լինելով առաջադեմ համաշխարհային ընկերություններից մեկը, որ բիզնեսում հաջողություն ունենալու համար առաջնահերթությունը տալիս է մարդկանց։
Այո, Ֆիլիպ Մորրիսը առաջին ընկերությունը չէ աշխարհում, որ խոսում է ներգրավվածության մասին, և ոչ էլ առաջինն է, որ կարևորում է բազմազանությունն ու քաջալերում այն աշխատանքային միջավայրում։ Բայց «Լավագույն գործատու» տիտղոսը վկայում է այն մասին, որ ընկերությունը մշակել է հստակ ու կիրառելի գործընթացներ, որոնք կարևոր այս գաղափարները կյանքի են կոչում աշխատավայրում։
ՀԱՎԱՍԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԻԱԿ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ցանկացած ընկերության ռազմավարություն մշակում են մարդիկ։ Եվ այն, որքանով են այդ մարդիկ գնահատված, ոգեշնչված, պատրաստակամ հանդուրժողականություն ցուցաբերել, հասկանալ, ընդունել ու կարեկցել, անշուշտ, սահմանում է այդ ընկերության կորպորատիվ մշակույթն ու զարգացման ուղին։
2022 թվականին Ֆիլիպ Մորրիս Արմենիան Հայաստանում դարձավ առաջին ու միակ ընկերությունը, որ արժանացել «Հավասար վարձագրության» միջազգային հավաստագրին։ Այս հաջողությունն ընդգծում է Ֆիլիպ Մորրիսում գործող մեխանիզմների արդյունավետությունը՝ աշխատավայրում կանանց ու տղամարդկանց համար հավասար պայմաններ ապահովելու ու գենդերային իմաստով հավասարակշռված միջավայր ձևավորելու տեսանկյունից: «Հավասար վարձատրության» հավաստագիր տալու համար վերլուծվում է ընկերության բոլոր աշխատակիցների վարձատրության վիճակագրությունը, ինչպես նաև կատարվում է անկախ աուդիտ։ Ամենատարբեր գործոնները վերլուծելիս՝ անկախ գհանատող գործակալությունն ի վերջո պատասխանում է հարցին՝ արդյոք ընկերությունն առանց սեռային խտրականության հավասարապես վարձատրում է իր թիմի բոլոր անդամներին։
Մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք աշխատավայրում, և անհնար է անտարբեր լինել աշխատանքային մթնոլորտի նկատմամբ։ Անկախ աշխատանքի տեսակից, բոլորիս համար էլ կարևոր է ընկերական միջավայրում աշխատելը, մեր անձի նկատմամբ գործատուի կողմից հարգանք զգալն ու գհահատված լինելը։ Ըստ էության, աշխատավայրում ներգրավվածությունն ու հարգանքը բազմազանության նկատմամբ, խտրականության բացակայությունն ու կանանց և տղամարդկանց հավասար վերաբերմունքը առաջին քայլերից են՝ հասարակության մեջ նույն արժեքները սերմանելու հարցում։