17/02/2022 18:20
Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, ասելիք չունեմ. Մովսես Հակոբյան
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։
168.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ներկայացնել պատերազմի ժամանակ իր տեսածը, ինչին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Չեմ պատրաստվում գնալ այդ հանձնաժողով, որովհետև ասելիք չունեմ»։
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ չգնալու դեպքում իր անձի շուրջ տարաբնույթ կարծիքներ կձևավորվեն, որ խուսափում է, և այլն, Մովսես Հակոբյանը կարճ պատասխանեց.
«Ես դրանից վատ չեմ զգում, թող տարբեր կարծիքներ ձևավորվեն։ Ես առհասարակ այդ հանձնաժողովի ձևավորման իմաստը չեմ հասկանում»։