17/02/2022 11:26
Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ. Քոչարյան (Տեսանյութ)
Սեփական բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պատերազմից հետո չի արվել գրեթե ոչինչ բանակի սպառազինությունները վերականգնելու ուղղությամբ։ Սա փաստ է։ Սիսիանի դեպքերի և այդ 400 դոլարանոց լրտեսության դեպքերը խոսում են մեր զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի մասին», - ասաց Քոչարյանը։
Նա նշեց՝ բանակի հաստատված բյուջեն որևէ հույս չի ներշնչում, թե մոտակա ժամանակներում կարելի է որևէ բան փոխել։
«Տպավորություն է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ», - ասաց երկրորդ նախագահը։