17/02/2022 12:24
Եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք. իշխանություններն այսպես են անդրադառնում Արցախի հարցին. ՀՀ երկրորդ նախագահ
Տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները չեն ուզում խոսել Արցախի թեմայից ընդհանրապես։ Նպատակը հետևյալն է, որ մեր հանրության մոտ և Արցախում այս հարցում իրենց հետ որևէ հույս չկապվի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այն անեկդոտի պես՝ եկել եմ ասեմ, որ իմ հետ հույս չկապեք։ Եվ ասեմ, որ սա աշխատելու է։ Մեկուկես տարի Ղարաբաղից ընդհանրապես չխոսելով տպավորություն է ստեղծվելու, որ այդ հարցի հետ մենք առանձնապես կապ էլ չունենք, եթե հարց էլ կա, գնացեք ռուսների հետ քննարկեք էլի. խաղաղապահներն իրենք են, անվտանգության երաշխավորներն իրենք են։ Կարծում եմ, որ սա արվում է գիտակցաբար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։