17/02/2022 16:22
Ստեփանակերտում քննարկել են Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարությունը
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։ Օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։
Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։
Նախագիծը միաձայն ընդունվել է, և դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը։