17/02/2022 12:33
Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի հայ ժամանակակից խմբերգային երաժշտություն
Փետրվարի 18-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի պետական կամերային երգչախումբը» հանդես կգա նոր համերգային ծրագրով։ Երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավարն Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ՝ կներկայացվի «Հայ ժամանակակից խմբերգային երաժշտություն» խորագիրը կրող համերգը։
Համերգային ծրագրում Երվանդ Երկանյանի, Վահե Հայրապետյանի, Աշոտ Ղազարյանի, Գրիգոր Առաքելյանի ստեղծագործություններն են։
Նշենք, որ այս կոմպոզիտորների հետ երգչախումբը աշխատում է արդեն տարիներ շարունակ և հաճախ հանդիսանում է իրենց նոր ստեղծագործությունների առաջին կատարողը։ Այս համերգի ընթացքում նույնպես որոշ ստեղծագործություններ կհնչեն առաջին անգամ: