17/02/2022 16:40
Արցախի պետական նախարարն այցելել է ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին փետրվարի 17-ին այցելել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ և լսել կառույցի 2021թ. աշխատանքների մասին հաշվետվությունը:
Պետական նախարարը հետաքրքրվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածությամբ, ընդգծել դրա կարևորությունը բնակչության առողջապահական վտանգների կանխարգելման ու նվազեցման հարցում:
Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը: