17/02/2022 21:40
«Վերականգնում ենք մեր ազատությունը»․ Դոմինիկյան հանրապետությունում չեղարկել են հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Դոմինիկյան հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը հայտարարել է, որ երկրում չեղարկվում են հակակորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։
«Դիմակներ կրելը, հանրային վայրեր այցելելիս պատվաստման մասին վկայող հավաստագրեր ներկայացնելը և մյուս բոլոր պահանջներն այսուհետև յուրաքանչյուրիս պատասխանատվության դաշտում են լինելու։ Երկարատև պայքարից հետո մենք սկսում ենք վերականգնել մեր ազատությունը»,- ասել է Աբինադերը՝ քաղաքացիներին հղած իր ուղերձում։
Նրա խոսքով՝ երկիրը հոգեբանորեն վերականգնվելու կարիք ունի, համավարակի շրջանում կիրառված սահմանափակումներից հրաժարվելու անհրաժեշտություն կա։ Միևնույն ժամանակ, անվճար պատվաստումների գործընթացը շարունակվելու է։
Դոմինիկյան հանրապետության նախագահն ընդգծել է նաև, որ համաճարակային իրավիճակը վտանգավոր չէ ո՛չ երկրի բնակիչների, ո՛չ զբոսաշրջիկների համար, իսկ առողջապահության համակարգը հաղթահարում է ծանրաբեռնվածությունը։