Անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար. Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

18/02/2022 13:17

Անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար. Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարությամբ է հանդես եկել:

«1988թ. փետրվարյան օրերին Արցախում (նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տեղի ունեցած իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը։
 
Տասնյակ հազարավոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում և մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը՝ հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու մի քանի սերունդների չիրականացված երազանքը։
Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը ի սկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով՝ իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչն աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին՝ նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում. ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումն ազդարարեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը՝ ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ՝ իրավական ճանապարհով առաջ Արցախի ժողովրդի վճռականությունը։
 
Ցավոք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը, և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում։
 
Երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունն արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախն իրավամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում և հայության բոլոր հատվածների կազմակերպվածպայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները:
 
1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին:
Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում. հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել 1991-94թթ., 2016թ. քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը նրանց անմար հիշատակի առջև:
 
Վերջին 34 տարիներին մենք անցել ենք կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի և այդ ընթացքում ամրապնդվել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ:
 
Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝
 
վերահաստատում է իր հավատարմությունը 1988թ. փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը՝ պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը,
 
միջազգային շահագրգիռ կառույցների և, առաջին հերթին,
 
Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր իր վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում,
 
կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:
 
Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով: Հենց այդ նպատակով է արցախահայությունը 1988թ. սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն՝ վերջնական նպատակին հասցնելու վճռականությամբ»,-ասված է հայտարարությունում:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

27/10/2024 21:18 Երևանում՝ «շուբերի խանութում», հայտնաբերվել է տղամարդու մարմին 27/10/2024 21:16 Թրամփն առաջին անգամ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջատար է ընտրողների շրջանում․ Սարգսյան 27/10/2024 21:13 Սասո՛ւն, դոշիդ մեդալներն ու պատգամավորական մանդատները «ֆորպոստից» էիր ստացե՞լ․ Շարմազանով 27/10/2024 17:42 Այսքան ողորմելի ու պառակտված չէինք լինի, եթե չլիներ այս չարագուշակ օրը․ Դավիթ Անանյան 27/10/2024 17:26 Փրկության ճանապարհը. Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի օրը 27/10/2024 14:32 «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը. եղել է 1 առերեսում. Դատախազություն 27/10/2024 14:23 Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին. տեսանյութ 27/10/2024 13:34 Մեր ջանքերի շնորհիվ կզարգանա ՀՀ-ի և Վրաստանի գործակցությունը․ Փաշինայնը շնորհավորել է Կոբախիձեին 27/10/2024 13:32 Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության և օտարամոլության դեմ պայքարի գլխավոր կենտրոններից էր. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ) 27/10/2024 13:10 Կան շատ մարդիկ, որոնք շարունակում են մնալ «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտման համար որպես բանալի. Քոչարյան 27/10/2024 13:03 Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու.Սասուն Միքայելյան 27/10/2024 12:09 Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավ անելու հարցը. Փաշինյան(տեսանյութ) 27/10/2024 12:00 ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտմանը․ հայտարարություն 27/10/2024 11:27 Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. Ստեփան Դանիելյան 27/10/2024 11:25 Ալիևը շնորհավորել է Կոխաբիձեին «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ և հրավիրել Բաքու 27/10/2024 10:52 Երևանի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է տղամարդու դի 27/10/2024 10:18 «Վրացական երազանքը» հավաքել է 54% ձայն, սակայն պարտվել է Թբիլիսիի բոլոր շրջաններում․ Վրաստանի ԿԸՀ 27/10/2024 10:15 Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի 27/10/2024 10:09 Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում 26/10/2024 21:20 «Ուրարտուն» հաղթել է «Արարատին» և ամրապնդվել առաջին տեղում 26/10/2024 21:00 Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշաններ կարող են չլինել 26/10/2024 20:33 Արարատյան դաշտում հողի մակերևույթին մինչև - 5 աստիճան կլինի 26/10/2024 20:07 Ֆիլիպիններում «Տրամի» փոթորկի հետևանքով 81 մարդ է զոհվել, 34-ն՝ անհետ կորել 26/10/2024 19:45 Մեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է 26/10/2024 19:22 «Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալ 26/10/2024 19:01 Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում բոլոր ուղղություններով 26/10/2024 18:41 Նստանյարդի բորբոքում. Ի՞նչ անել, եթե ցավերը չեն մեղմանում 26/10/2024 18:22 Ճամբարակում ձյուն է տեղում 26/10/2024 18:03 Եգիպտոսն անհանգստացած է՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճը կարող է հանգեցնել նոր լայնածավալ պատերազմի 26/10/2024 17:42 Մարտակերտի քաղաքապետին 5 ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ․ Փաստաբան Արսեն Բաբայան 26/10/2024 17:21 Իրանում հայտարարել են՝ իրենց դեմ կիրառված իսրայելական գրեթե բոլոր կործանիչները և անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են 26/10/2024 17:06 Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ընտրությունների օրը չի կարողանում կապ հաստատել ՆԳ նախարարի հետ․ ստիպված տեսաուղերձ է հրապարակել 26/10/2024 16:47 5,5 մագնիտուդով երկրաշարժ` Չինաստանում 26/10/2024 16:32 Ըմբիշ Մանվել Խնձրցյանն աշխարհի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին 26/10/2024 16:14 Բերդի նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է առանց քրեական գործի առկայության 26/10/2024 16:03 Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը 26/10/2024 15:58 ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ 26/10/2024 15:55 Կայարանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 26/10/2024 15:50 Դիանա Լեփեջյանին Թուրքիայում շնորհվել է գլխավոր՝ «Տիեզերքի Ֆոտոմոդել» մրցանակը 26/10/2024 15:42 Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնուհին. ո՞ւմ անունով են կոչել փոքրիկին 26/10/2024 15:26 «Բախտի տերը» . կատակերգություն՝ դրամատիկ լուծումներով 26/10/2024 14:56 ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն 26/10/2024 14:36 Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր 26/10/2024 14:19 Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից 26/10/2024 14:15 Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ 26/10/2024 13:48 Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով 26/10/2024 13:41 Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գծերի մոտ հայտնված հետիոտնին․ նա մահացել է 26/10/2024 13:37 Սևանում «Lada»-ն շրջվել է և հայտնվել կամրջի շինարարական աշխատանքներ իրականացնողների տարածքում 26/10/2024 13:20 «Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել 26/10/2024 12:58 44-օրյա պատերազմի մասնակիցների նկարներ ներկած 62-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել 26/10/2024 12:35 Վրացական ընտրություններում որոշվելու է՝ արդյոք ՀՀ-ն ընդհանուր սահման ունենալո՞ւ է ԵՄ-ի հետ, թե՞ ոչ. Սարգսյան 26/10/2024 12:20 ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի մասնակցում Իրանի դեմ Իսրայելի հարվածներին 26/10/2024 11:54 Խոշոր ավտովթար՝ Ավշարում․ վիրավորների մեջ երեխա կա 26/10/2024 11:49 «Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը քաղաքականացված շահարկումների տեղիք է տվել»․ՔԿ-ի պարզաբանումը 26/10/2024 11:23 Ձմռան և աշնան հանդիպումը. Գագիկ Սուրենյանի նոր հրապարակումը 26/10/2024 11:08 Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ 26/10/2024 10:52 Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը 26/10/2024 10:25 ԵԽ-ն 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել ԼՂ հայության վերադարձը (Տեսանյութ) 26/10/2024 10:22 Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 26/10/2024 10:20 «Ժողովուրդ». Իշխանությունը գիտնական երկու անդամի թեկնածուների փնտրտուքի մեջ է 26/10/2024 10:09 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է 26/10/2024 10:08 «Հրապարակ». Կապանի ՔՊ կառույցում «չիստկան» ավարտին է մոտենում 26/10/2024 10:07 «Ժողովուրդ». Իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը 26/10/2024 10:05 «Հրապարակ». Փաշինյանն է ուզում Արփինե Սարգսյանին նշանակել, որն ավելի սերտ կապեր ունի նախկինների հետ 26/10/2024 09:58 «Փաստ». Փաշինյանը Կազան մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետատետ «փսփսալու» համար 26/10/2024 09:50 «Ժողովուրդ». Երբ Փաշինյանն Արմավիրի մարզի դպրոցներում կոռուպցիա էր փնտրում, մտքով չէր անցնում, որ այն Արմավիրի համայնքապետարանում է 26/10/2024 09:49 «Հրապարակ». Ծառայություններ մատուցած անձանց չեն գնահատում, այլ միայն «օգտագործում» են 26/10/2024 09:48 «Փաստ». Ընդդիմության միասնական ու հավաքական նպատակը մեկը պիտի լինի. այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ 26/10/2024 09:46 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել 26/10/2024 09:40 «Հրապարակ». ՊԵԿ-ը ստուգումներ է արել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող ռեստորանում 25/10/2024 22:51 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել 25/10/2024 22:37 Կացինով կոտրել է հարևանի «Նիվա»-ի ապակիները 25/10/2024 22:22 ՄԱԿ-ում ու ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակվել․ Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել 25/10/2024 22:08 Փաշինյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել ՔՊ պատգամավորների հետ 25/10/2024 21:49 Կրեմլից հայտարարել են՝ Վլադիմիր Պուտինի և Իլոն Մասկի գաղտնի խոսակցությունների մասին տեղեկությունները կեղծ են 25/10/2024 21:31 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է (Տեսանյութ) 25/10/2024 21:20 Շղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում է 25/10/2024 21:00 Դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի տեղակալի բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման վճիռը 25/10/2024 20:42 Gyurjyan Cascade բնակելի թաղամասը TOON EXPO-ին հանդես է եկել աննախադեպ առաջարկով (Տեսանյութ) 25/10/2024 20:23 «Նոյեմբերի 5-ին Միացյալ նահանգների նախագահ է ընտրվելու, ոչ թե աշխարհի նախագահ»․ Իսպանիայի արտգործնախարար 25/10/2024 20:02 Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ կմատուցի 25/10/2024 19:43 «ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մարդկության թշնամիներն են»․ Նիկարագուայի փոխնախագահ 25/10/2024 19:25 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 25/10/2024 19:09 Ավտովթար Թբիլիսյան խճուղում․ մարդատարը բախվել է բենզատար բեռնատարին, վնասվել են նաև կայանված 5 այլ մեքենաներ 25/10/2024 18:52 Երկրաշարժ Վրաստանում, զգացվել է նաև Հայաստանում 25/10/2024 18:45 Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը այլ նպատակ ուներ, Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող մեղադրանքը․ Փաստաբան 25/10/2024 18:27 Թաիլանդից ուխտավորներ են եկել Մայր Աթոռ․ Այցի նպատակը հնագույն քրիստոնյա երկիրն ավելի լավ ճանաչելն է 25/10/2024 18:09 Դոնեցկի ուղղությամբ 4 բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո 25/10/2024 17:53 Ոստիկանապետն ու ոստիկանության զորքերի հրամանատարը Սյունիքում էին․ անցակետեր են այցելել 25/10/2024 17:37 Արցախցիների համախմբված և անվտանգ վերադարձը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո․ Արցախի ԱԺ նախագահ 25/10/2024 17:21 Արարատ Միրզոյանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը․ ԱԳ նախարարի տեղակալ 25/10/2024 17:04 Բոլոր գործողությունները, որոնք այս իշխանությունները կատարում են, հակասահմանադրական, հակաօրինական, հակաազգային են․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:48 Չլուսացրած, շունչը բերանում՝ սահմանազատման կանոնակարգը ստորագրվել է Ալիևի հրահանգով. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 25/10/2024 16:38 2024 թվականի 9 ամիսների ընթացքում արձանագրվել է գողության 4319 դեպք 25/10/2024 16:12 Ինչքան ավելի հակահայ է փաստաթուղթը, այնքան ավելի արագ է ստորագրվում. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 25/10/2024 16:08 Նիկոլ Փաշինյանը կրկին օգնականի է ազատել աշխատանքից 25/10/2024 16:01 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը 25/10/2024 15:40 ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը. Գևորգ Պապոյան 25/10/2024 15:29 ԲՐԻՔՍ-ի կազանյան գագաթաժողովը ցուցիչ է, որ Արևմուտքի հակադիր ակումբը, իր հստակ գլոբալ համակարգափոխ նպատակներով, վերջնականապես կայացել է. Էդուարդ Աբրահամյան 25/10/2024 15:10 Ախթալայի վանքից գողացել են 2 գանձանակները, Լանջախաչը և Սուրբ պսակի խաչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը