18/02/2022 18:22
Արցախի փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել է
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին:
Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ վաստակավոր փրկարարին արժանացրել է պարգևի՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:
Արցախում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացել է 1988 թվականիի ավերիչ երկրաշարժից հետո երբ արցախցիներից կազմավորված կամավորական խմբերն առաջիններից մեկն էին, որոնք հասել են աղետի գոտի և իրենց համեստ ավանդը ներդրել երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է եղել Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990 թվականը գործում էր հասարարակական հիմունքներով: