18/02/2022 20:42
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։
ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովել գործուն աջակցություն՝ դրանց իրականացման նպատակով։