18/02/2022 18:00
Քովիդ հաղթահարած տղամարդկանց պոտենցիայի խնդիրները կարող են ահազանգել սրտանոթային հիվանդությունների մասին
Կովիդով վարակված տղամարդկանց պոտենցիայի խնդիրները կարող են առաջանալ անոթային համակարգի աշխատանքի խանգարման հետևանքով։ «Լենտա.ռու»-ի https://lenta.ru/news/2022/02/18/problema/ փոխանցմամբ, այս մասին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Տոկարևը։
Նա նշել է, որ վերջին կես տարում 43 տոկոսով աճել է պոտենցիան խթանող միջոցների պահանջարկը։ Մասնագետը մեկնաբանել է, որ թույլ էրեկցիան կարող է լինել Քովիդի բարդացումների հետևանքներից մեկը։
«Հետազոտությունները Քովիդի և պոտենցիայի նվազման կապի մասին դեռ քիչ են, բայց խնդիրն ակնհայտ է. չի կարելի անլուրջ վերաբերվել։ Սա միայն այսբերգի գագաթն է և լուրջ ահազանգ է՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման մասին վկայող», - նշել է բժիշկը՝ ավելացնելով, որ տղամարդիկ ինքնաբուժությամբ չզբաղվեն և չանտեսեն խնդիրները։
Մասնագետը հորդորում է անպայման հետազոտություն անցնել, քանի որ հաճախ էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) հետևանք է ինսուլտի և ինֆարկտի զարգացման հավանականության մեծացման։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։