18/02/2022 14:37
«Ես չեմ թողնի, որ վիրավորումն ինձ հաղթի». 44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Ավետիս Ավետիսյան (տեսանյութ)
44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած Ավետիս Ավետիսյանը այսօր էլ պարզ ու հստակ հիշում է պատերազմի բոլոր դրվագները, հատկապես՝ իր վիրավորման պահը։
«Ձայնը ահավոր ուժեղ եկավ, Արթուրը՝ մեր ընկերը, ասաց՝ տղեք, սամալյոտը, ու սևացավ ամեն ինչ։ Երևի ջրմաստիճանը 100-200 աստիճան բարձրացավ․․․Ես որոշեցի, որ պիտի ապրեմ, ու բարձրացա», - ասում է Ավետիսը։
Պատերազմից առաջ Ավետիս Ավետիսյանը փոքրիկ բիզնես ուներ, որը հիմա էլ շարունակում է՝ չնայած ֆիզիկական դժվարություններին։
«Ես չեմ թողնի, որ վիրավորումն ինձ հաղթի»։