18/02/2022 12:01
Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի. հաստատվել է 154 նոր դեպք
Արցախում երեկ կատարվել է 407 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք: Վարակվածների թվում են նաև երեխաներ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկու քաղաքացի:
Ստացիոնար բուժվողների թիվը 60 է:
Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել: