18/02/2022 19:00
Մաշկի խնամքի ամենատարածված սխալները. ինչպես խուսափել դրանցից
Ճիշտ խնամքը սկսվում է մաշկի տեսակի որոշմամբ և խնդիրների ճիշտ ախտորոշմամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է մաշկի լիցենզավորված խորհրդատու Վիկտորիա Կարապետյանը։
Խնամքում ամենատարածված սխալներն ըստ մասնագետի՝
- շպար օգտագործելիս երկփուլ մաքրման անտեսումը
- չափից շատ շերտազատում
- շատ միջոցների ոչ տեղին կիրառում
- ջրազրկված մաշկը չոր մաշկի տեղ ընդունել
- միցելյար ջրից հետո չլվացվելը
- կոպիտ լվացվելու միջոցների օգտագործում
- տոնիկ/տոների սխալ օգտագործում
- մաշկի տեսակին ոչ համապատասխան շիճուկների ընտրություն
- կոմեդոգեն խոնավացնողներ
- արևապաշտպանի բացակայություն
- ընդհանրապես չխնամել
Սխալ խնամքի պատճառով վնասված մաշկի իմունային բջիջները սկսում են արտադրել հիստամին, ինչի հետևանքով մաշկին առաջանում են ցան, կարմրություն և ալերգիկ ռեակցիաներ, քոր, այրոցի զգացում, որոնք էլ ժամանակի ընթացքում կարող են ակնեի պատճառ դառնալ։
Մաշկի ճիշտ մաքրում
Կարևոր է օգտվել լվացվելու փափուկ միջոցներից։ Ագրեսիվ և փափուկ միջոցների հիմնական տարբերությունը pH-ն է։ 4.7-5.5 օպտիմալ համարվող pH-ից բարձր լինելու դեպքում միջոցը
- Քայքայում է մաշկի լիպիդները
- Մաշկի վրա ստեղծում է հիմնային միջավայր, որտեղ զարգանում են վնասակար բջիջները
Բազային խնամք
Առավոտյան՝
- Փափուկ լվացվելու միջոց pH 5.5
- Խոնավացում (տոներ/տոնիկ)
- Խոնավացնող/վերականգնող քսուք
- Արևապաշտպան
Երեկոյան`
- Հեռացնել դիմահարդարումը (միցելար ջուր կամ հիդրոֆիլ բալմ/յուղ)
- Փափուկ լվացվելու միջոց pH 5.5
- Խոնավացում տոներ/տոնիկ
Խոնավացնող/վերականգնող քսուք
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։