18/02/2022 17:51
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հայ հանդիսատեսին կտանի ջազային էքսպերիմենտալ ճամփորդության
Փետրվարի 27-ին` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռեմի Փանոսյան ջազ տրիոյի համերգը:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավելի համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։ Խմբին աննախադեպ հաջողություն բերեց, հատկապես, տրիոյի 10-ամյակին նվիրված հոբելյանական 5-րդ ալբոմը ("In Odd We Trust")։ Այն ներառված է մի շարք նշանավոր ռադիոալիքների ալբոմների ցանկում և երկար ժամանակ առաջնորդում էր Deezer, Spotify և այլ հարթակների երաժշտացանկերը։
Տրիոյի կազմում հանդես են գալիս Ռեմի Փանոսյանը (դաշնամուր), Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս), Ֆրեդ Պետիպրեն (հարվածային գործիքներ)։
Նշենք, որ տրիոյի համերգը կազմակերպել են Ջազի հայկական ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ։