18/02/2022 11:08
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք
Փետրվարի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք: Կատարվել է 5659 թեստավորում, առողջացել՝ 2825 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: