19/02/2022 11:48
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 30 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1469 նոր դեպք
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1469 նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում: Առողջացել է 2587 քաղաքացի, գրանցվել է մահվան 30 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8308 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում: