19/02/2022 15:00
Ինչպես ճիշտ վերականգնվել COVID-19-ից հետո. Թերապևտի խորհուրդները
Թերապևտ Աիդա Կարապետյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ COVID-19-ից հետո մարդիկ ամենից հաճախ գանգատվել են համի-հոտի, հիշողության վատթարացումից, գլխացավերից, կենտրոնացման խնդիրներից, ընդհանուր թուլությունից, մազաթափությունից։
Թերապևտը COVID-19-ից հետո օրգանիզմը վերականգնելու համար առաջարկում է՝
• Եթե չկա վիտամին D-ի դեֆիցիտ, ընդունել այն պրոֆիլակտիկ դոզայով
• Կատարել շնչառական վարժություններ, որ կնպաստեն խորխից ազատվելուն, կատարել խոր ներշնչում և արտաշնչում
• Ֆիզիկական ակտիվություն. պետք է սկսել ոչ շատ ինտենսիվ վարժություններից, օրական 30 րոպե քայլել մաքուր օդին։
• Պետք է ուշադրություն դարձնել սրտանոթային խնդիրներին, հետևել զարկերակային ճնշմանը։
• Բալանսավորված, վիտամիններով, սպիտակուցներով, միներալներով հարուստ, բազմազան սննդի օգտագործումը կամրացնի իմունային համակարգը
• Աղիների միկրոֆլորան կարգավորելու համար օգտագործել պրոբիոտիկներ
• Հեղուկի բավարար ընդունում, մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել քաղցր հյութերից
Մազաթափությանը կարող է նպաստել վիտամինների, հանքանյութերի պակասը, պետք է ստուգել օրգանիզմում ֆերիտինի և երկաթի մակարդակը։
Մասնագետն ասում է համի-հոտի վերականգնման հարցում պետք է զինվել համբերությամբ. վերականգնումը կարող է ամիսներ տևել։ Պետք է նպաստել ընկալիչների աշխատանքին՝ սուր համեմունքներ օգտագործելով։
Կօգնեն՝ մանանեխը, կիտրոնը, ինչպես նաև անանուխային կոնֆետները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։