21/02/2022 17:58
«Բժշկությունը մարդասիրություն է». այս սկզբունքով «Սլավմեդ»-ն արդեն 8 տարի մարդկանց կողքին է (Տեսանյութ)
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը գրեթե մեկ տասնամյակ բարձրորակ ծառայություններով բարելավում է մարդկանց կյանքի որակը։
Բացառիկ վիրահատություններ, համագործակցություն արտասահմանյան գործընկերների հետ, հանրային իրազեկում, խորհրդատվություն՝ բաց դռների օրեր. «Սլավմեդ»-ը տարածաշրջանում սահմանել է առողջապահական ծառայությունների նոր որակ։
Համալիր բժշկական ծառայություններ ապահովելու համար «Սլավմեդ»-ում գործում են տասնյակից ավելի բաժանմունքներ։
«Սլավմեդ»-ում կարևորում են բժշկին այցելելու, հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու, բարդություններից խուսափելու, հանրային առողջության մասին հոգ տանելու մշակույթի ձևավորումը», - ասում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Անի Կարապետյանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։