21/02/2022 11:09
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 16 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք
Փետրվարի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք: Կատարվել է 3192 թեստավորում, առողջացել՝ 1474 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 415 757 դեպք, որոնցից 392 080-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13 749 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8338 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1590 է:
Մեկ օրում մահացել է 16 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 864 871 թեստավորում։