21/02/2022 10:22
Արցախի ԱԱԾ-ն ի զորու է ապահովել նախագահի, յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից Արցախի Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությամբ պայմանավորված մեր հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը Արցախի ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։